Կարևոր իրադարձություններ

Գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները հրապարակելն անընդունելի է. Տարոն Չախոյան

08 Դեկտեմբեր, 2021 14:07
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները հրապարակելն անընդունելի է. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գերությունից վերադարձած զինծառայողների ցուցմունքները հրապարակելն անընդունելի է, անկախ նրանից թե ում պատճառով կամ ինչ հանգամանքներում են նրանք գերեվարվել, քանի հոգով են քանիսին հանձնվել, կռվել են, թե չեն կռվել, գոնե մի կրակոց արձակել են, թե ոչ։

Իզուր չէր օրեր առաջ վարչապետի այն հայտարարությունը, որ գերեվարման ամեն մի դեպք պետք է առանձին քննության առարկա դառնա։

Հրապարակված ցուցմունքները կան նաև իրավապահների մոտ և հարկ եղած դեպքում կարվեն համապատասխան հետևություններն ու քայլեր կձեռնարկվեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին