Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար. փոխվարչապետ Գրիգորյան

08 Դեկտեմբեր, 2021 13:42
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար. փոխվարչապետ Գրիգորյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր: Ենթադրվում էր, որ մոտ օրերը մենք կշարունակենք աշխատանքային խմբի աշխատանքը: Հուսով եմ, որ իրադրությունը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքն այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն իսկ համաձայնեցված են»,- ասել է Գրիգորյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին