Կարևոր իրադարձություններ

Սյունիքի փոխմարզպետն այցելել է սահմանամերձ գյուղեր

08 Դեկտեմբեր, 2021 13:12
Հեղինակ՝ Նարեկ Բաբայան
Սյունիքի փոխմարզպետն այցելել է սահմանամերձ գյուղեր

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելեցի Ներքին Հանդ, Ծավ, Ճակատեն և Շիկահող սահմանամերձ գյուղեր՝ ծանոթանալու Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի մարտի 4-ի N 291 որոշմամբ Սյունիքի մարզպետարանին ՀՀ 2021 թ.-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2021 թ.-ի առաջին եռամսյակում հատկացված ֆինանսական միջոցներով մարզի սահմանամերձ գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին և սպասարկման որակին: Աշխատանքներն ընթանում էին բնականոն կերպով, նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում:

Նշեմ, որ Ներքին Հանդ գյուղում սանհանգույցների նորոգման համար տրամադրվել է 3688.5 հազ. դրամ, Ծավ (պատուհանների տեղադրում)՝ 9418.95 հազ. դրամ, Ճակատեն (երկու սանհանգույցների նորոգում և մոնտաժային աշխատանքներ)՝ 3209.841 հազ. դրամ և Շիկահող գյուղի ջրահեռացման, մոնտաժային աշխատանքների, դիտահորի և կոյուղագծերի կառուցման համար՝ 5339.371 հազ. դրամ»:

Возможно, это изображение (на открытом воздухе и дерево)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе и кирпичная стена)

 

Լրահոս

Դիտել ավելին