Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ. «Ժողովուրդ»

08 Դեկտեմբեր, 2021 09:10
Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, ԱԺ երեկվա միջադեպի գործը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշում կայացնելու համար: Ինչո՞ւ այս անգամ դատախազությունը միջադեպը ուղարկեց ԱԱԾ: Բանն այն է, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատախազությունը ներքին աշխատանքային «գզվռտոցի» մեջ է տարբեր գործերով ՀՔԾ-ի կամ վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Պարզվում է՝ մի շարք քրեական գործերով դատախազությունը ՀՔԾ-ի գործերը հետ է ուղարկում ու պահանջում նոր քննություն իրականացնել:

Մասնավորապես, ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով եւս ուշագրավ իրավիճակ էր ստեծվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավոր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։ Պետք է պարզվեր՝ ինչ ունեցվածք է թաքցրել Հայկ Սարգսյանը հայտարարագրից, եւ ինչ է կեղծել:

Բայց ՀՔԾ-ն կրկին իշխանությանը կուլ գնաց եւ Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը կարճեց: Ասել է թե՝ դատախազության հույսը մնացել է ԱԱԾ-ն, որ քիչ թե շատ գուցե օբյեկտիվ կքննի գործերը, թեեւ այդ կառույցի քննության նկատմամբ էլ առանձնապես վստահություն չկա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին