Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Լիանա Սիմոնյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

07 Դեկտեմբեր, 2021 23:10
Լիանա Սիմոնյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման համաձայն՝ Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական։ Այս մասին հայտնում են ԱԺ-ի լրատվական ծառայությունից։

Ալեն Սիմոնյանի որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ  մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի  դիմումը՝ կարգադրում եմ.

 

  1. 2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
  2. 2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»։

Լրահոս

Դիտել ավելին