Կարևոր իրադարձություններ

Երևանում՝ բենզալցակայանի մոտ, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

07 Դեկտեմբեր, 2021 23:40
Երևանում՝ բենզալցակայանի մոտ, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Այսօր՝ ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ վիրավորը նշված փողոցի բնակիչ՝ 36-ամյա Տիգրան Տ-ն է։   

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, շնորհիվ տաք հետքերի, բացահայտել են, որ վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Վաղարշյան փողոցում գործող բենզալցակայանի հարևանությամբ։  

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին