Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ

07 Դեկտեմբեր, 2021 22:10
ՀՀ կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման՝ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

 

Նիկոլ Փաշինյանի 1391 – Ա որոշման համաձայն՝  պատվիրակության անդամները գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարություն պետք է ներկայացնեն հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ, իսկ ԱԳ նախարարը 5-օրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:

 

Լրահոս

Դիտել ավելին