Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանում հաղորդակցության հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետ․ Մհեր Գրիգորյան

07 Դեկտեմբեր, 2021 20:51
Տարածաշրջանում հաղորդակցության հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետ․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «ՏԱՍՍ» գործակալության հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող հարցերին, նշել է․

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման (հետագա սահմանագծմամբ) երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Սակայն այդ հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին