Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    485

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6,16
    6,4

Կարևոր իրադարձություններ

Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները

07 Դեկտեմբեր, 2021 19:48
Հեղինակ՝ Տարոն Սիմոնյան
Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները

ԼՀԿ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով Հաագայի դատարանի նիստերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանյալ միջոցներ կիրառելու այսօրվա որոշումների մասին՝

ՀԱՅԱՍՏԱՆՆ ընդդեմ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝
✅ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,
✅կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ
 
Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝
✅կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։
Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։
Դե ինչ։ Համարենք սա մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողությունը և նորից լծվենք կազմակերպված ու թիրախային աշխատանքին։

Հ․Գ․ Առաջնային է դառնում նույն Դատարանում Պատանդների վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային իրավական գործընթաց սկսելը»։

 

Լրահոս

Դիտել ավելին