Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6
    6,28

Կարևոր իրադարձություններ

Եվ հիշե՛նք․ նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն. Գեղամ Շախբազյան (լուսանկար)

07 Դեկտեմբեր, 2021 19:23
Հեղինակ՝ Գեղամ Շախբազյան
Եվ հիշե՛նք․ նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն. Գեղամ Շախբազյան (լուսանկար)

ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1988թ․-ի սպիտակի երկրաշարժի մասին խոսելիս միշտ այս լուսանկարն է մտքումս։

Возможно, это черно-белое изображение (на открытом воздухе)

Այս նկարի մեջ մեկտեղված են պատասխանատվությունն ու անտարբերությունը։

Յուրաքանչյուր կառուցապատող, շինարար ,ճարտարագետ , տեխնիկական հսկողություն իրականացնող, բանվոր, ստուգում իրականացնող պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին ։

 Ժողովրդի մեջ տարածված խոսույթներ կան ․ «դե հա, ի՞նչ պիտի լինի», «էնա մեր հարևանը բարակ արմատուրա(ամրան) քցեց լավ էլ պահում է» և այլն։ Նմանատիպ չհիմնավորված և անպատասխանատու արտահայտությունները պետք է արմատախիլ արվեն մեր մտածելակերպից ։

 Որպես քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավար բազմաթիվ անգամ բախվել եմ նմանատիպ խնդիրների հետ, պայքարել ու շարունակելու եմ պայքարել նման արատավոր երևությների դեմ։ Քաղաքաշինական նորմերի,քաղքաշինական և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը քաղաքացիների անվտանգության երաշխիքն է , ինչն իմ աշխատանքի սկզբունքն է և կշարունակեմ հետևողական լինել ամուր շենքեր և անվտանագ քաղաքաշինական միջավայր ունենալու հետևողական աշխատանքովս:

Եվ հիշե՛նք․ նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն․․․

Ցավակցում եմ 1988 թվականի աղետաբեր երկրաշաժի զոհերի հարազատներին և խոնարհումս երկրաշարժից հետո օգնության հասած բոլոր փրկարարներին ու կամավորներին»։

Լրահոս

Դիտել ավելին