Կարևոր իրադարձություններ

Մեքենայի բեռնախցիկից «Ֆաբարմ» տիպի հրացան է հայտնաբերվել (տեսանյութ)

07 Դեկտեմբեր, 2021 16:33
Մեքենայի բեռնախցիկից «Ֆաբարմ» տիպի հրացան է հայտնաբերվել (տեսանյութ)

Դեկտեմբերի 4-ին, ժամը 3.10-ի սահմաններում, պարեկները Բագրևանդի փողոցից, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել մայրաքաղաքի 38-ամյա մի բնակչի՝ իր «Մերսեդեսով» հանդերձ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեքենայի զննությամբ վարորդը բեռնախցիկից ներկայացրել է «Ֆաբարմ» տիպի 12 մմ տրամաչափի հրացան և 3 փամփուշտ։ Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին