Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6
    6,28

Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բ-ն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Արցախի մարտահրավերները

07 Դեկտեմբեր, 2021 16:16
Գարեգին Բ-ն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Արցախի մարտահրավերները

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվեց համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների կարևոր առաքելության մասին ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում։ Ընդգծվեց նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։

Լրահոս

Դիտել ավելին