Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

07 Դեկտեմբեր, 2021 14:20
Սպասվում են տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ:

 

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Լրահոս

Դիտել ավելին