Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

07 Դեկտեմբեր, 2021 12:34
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
 
Երկրի ղեկավարին ուղեկցել են՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
 

Լրահոս

Դիտել ավելին