Կարևոր իրադարձություններ

Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ` երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար.Գագիկ Ծառուկյան

07 Դեկտեմբեր, 2021 11:20
Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ` երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար.Գագիկ Ծառուկյան
1988 թվականի ավերիչ երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերն ու մեր երկրին բաժին հասած դառնությունները դեռ արթուն են մեր սրտերում:
 
Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց», և այո՛, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին:
 
1988-ից ի վեր մեր աշխատասեր ժողովուրդը կառուցում և նորոգում է քանդվածը, ավերվածը:
 
Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, սակայն մենք շարունակում ենք ապրել և ապրեցնել, ուրախանալ և ուրախացնել, կրկին արարել ու ստեղծել, ինչպես դա միասնաբար արեցինք 1988-ին և դրանից հետո: Սա՛ է մեր՝ որպես ազգի հարատևության բանալին:
 
Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար:
 
Թող լույս իջնի երկրաշարժի անմեղ զոհերի շիրիմներին:
 
Աստված պահապան մեզ բոլորիս...

 

Լրահոս

Դիտել ավելին