Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն կբողոքարկի Աբովյան համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները

07 Դեկտեմբեր, 2021 11:13
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
ՔՊ-ն կբողոքարկի Աբովյան համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները

 ՀՀ շրջակա միջավայր նախարար, ՔՊԿ անդամ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ 

«Հարգելինե՛րս, քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին