Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն. «Փաստ»

07 Դեկտեմբեր, 2021 08:39
Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով հետաքրքիր վիճակ է ստեղծվել Նոյեմբերյան խոշորացված համայնքում: Այստեղ առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 43,75 տոկոս ձայներով: Սակայն, ինչպես երևում է, իշխող ուժին չի հաջողվի համայնքապետ ունենալ:

Բանն այն է, որ մյուս երկու ուժերը՝ «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները միասին կարող են ստանալ բացարձակ մեծամասնություն, քանի որ համապատասխանաբար ստացել են 29,55 և 26,67 տոկոս:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում այս երկու քաղաքական ուժերի միջև կոալիցիա կազմելու և համայնքային իշխանություն ձևավորելու հարցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում կհայտարարվի համագործակցության մասին, և Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն:

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր Կողբի նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը՝ ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին