Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ագրեսիվ պահվածք․ Պեսկով

06 Դեկտեմբեր, 2021 21:30
 ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ագրեսիվ պահվածք․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այժմ ՆԱՏՕ-ն ծայրահեղ ագրեսիվ պահվածք է դրսևորում։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Աղբյուրի հաղորդմամբ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը մասնավորապես նշել է․

 «Տեսնում ենք ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը: Նրանք բոլորը վկայում են, որ չեն ընդունում որևէ կարմիր գիծ և  այն մասին, որ ՆԱՏՕ-ն կանի այն, ինչ ցանկանում է: Դա մեզ դուր չի գալիս: Մենք անում ենք այնպես, որ ապահովագրենք մեր շահերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին