Կարևոր իրադարձություններ

Առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ Խաչատրյան

06 Դեկտեմբեր, 2021 20:55
Հեղինակ՝ Արամ Խաչատրյան
Առանց  ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ Խաչատրյան

ՀՀ Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,

շնորհակալություն ձեր վստահության քվեն մեզ տալու և աջակցելու համար։

Ապագա ավագանու բոլոր անդամներին և քաղաքական ուժերին շնորհավորում եմ և մաղթում բեղմնավոր աշխատանք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու կազմում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մասնակից բոլոր քաղաքական ուժերին։ Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին»։

 

Լրահոս

Դիտել ավելին