Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնապես չի հայտարարում, որ պաշտոնյաների այցեր Արցախ լինելու են, որովհետև դա հայկական տարածք է, պատասխանեց․
«Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայտարարություն կառավարող ուժի ներկայացուցչի կողմից հղի է կոնկրետ հետևանքներով, և ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքները»։