ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: