Կարևոր իրադարձություններ

Պողոս Աբրահամյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի ժ/պ-ի պաշտոնից

06 Դեկտեմբեր, 2021 16:28
Պողոս Աբրահամյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի ժ/պ-ի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Պողոս Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վարչապետի որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Պողոս Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

 

Լրահոս

Դիտել ավելին