Կարևոր իրադարձություններ

Քարի վերամշակմամբ զբաղվող ընկերության գործունեությունը կասեցվել է

06 Դեկտեմբեր, 2021 15:53
Քարի վերամշակմամբ զբաղվող ընկերության գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ում:
 
Դիտարկմամբ պարզվել է, որ Ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության:
 
Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել՝ մինչև կասեցման հիմքի վերացումը։
 

Լրահոս

Դիտել ավելին