Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 5-ից որոնվող քաղաքացու դին գտել են Շամբ գյուղի ջրամբարի տարածքում

06 Դեկտեմբեր, 2021 15:08
Դեկտեմբերի 5-ից որոնվող քաղաքացու դին գտել են Շամբ գյուղի ջրամբարի տարածքում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:50-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ․-ի (ծնված 1937 թ․) դին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937 թ․) դուրս է եկել և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

 

Լրահոս

Դիտել ավելին