Կարևոր իրադարձություններ

Բախվել են Mercedes G-500-ն ու Nissan Tiida-ն. ավտոմեքենաներն իրարից առանձնացնելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա

05 Դեկտեմբեր, 2021 23:21
Բախվել են Mercedes G-500-ն ու Nissan Tiida-ն. ավտոմեքենաներն իրարից առանձնացնելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա

Այսօր՝ ժամը 19:50-ի սահմաններում, Խանջյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել են 28-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած Nissan Tiida և 35-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, մոտ 1 ժամ՝ քաղաքացիների օգնությամբ աշխատանքներ կատարելու արդյունքում, կարողացան ավտոմեքենաներն իրարից բաժանել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին