Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Օրբելու փողոցի բնակարաններից մեկում

05 Դեկտեմբեր, 2021 19:15
Հրդեհ Օրբելու փողոցի բնակարաններից մեկում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելու փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նաև փլուզվել է բնակարանի խոհանոցի պատը (10 քմ). տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։43-ին։ Հյուրասենյակում այրվել է գույք (2 քմ)։

Լրահոս

Դիտել ավելին