Կարևոր իրադարձություններ

Թալանել են 44-օրյա պատերազմում զոհված տղաներից մեկի տունը

05 Դեկտեմբեր, 2021 18:12
Թալանել են 44-օրյա պատերազմում զոհված տղաներից մեկի տունը

 Օրեր առաջ Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել  «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով  72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել ու քիչ առաջ   ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ա. Մխեյանի գլխավորությամբ  ժամանել են դեպքի վայր: 

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով, նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան  44-օրյա պատերազմում  նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան  եկած ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին: Ծնողները  վերանորոգում  էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին