Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեզոքացրել է տարբեր ուժերի քաղաքական ազդեցությունները և ամրացրել պետության ու պետականության հիմքերը. Ռոմանոս Պետրոսյան

05 Դեկտեմբեր, 2021 17:48
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեզոքացրել է տարբեր ուժերի քաղաքական ազդեցությունները և ամրացրել պետության ու պետականության հիմքերը. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2018 թվականից այս կողմ ստանձնելով Կոտայքի մարզում կոնկրետ տարածքային կառավարման գործառույթներն ու մանդատը, չեզոքացրել է տարբեր ուժերի քաղաքական ազդեցությունները և ամրացրել պետության, պետականության ու պետական կառավարման ինստիտուտների հիմքերը։

Շնորհակալ եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի ներկայացուցիչներին ու մեր համախոհներին գրագետ ու լավ նախընտրական քարոզարշավի համար։

Լիահույս եմ, որ մեր քաղաքացիներն արժանին կմատուցեն և իրենց քվեով Օրենքի և Իրավունքի գերակայությանը, իրավահավասարությանը, պետական ինստիտուտերի կայացմանն ու մեր արժեհամակարգից բխող քաղաքական մյուս առաջնահերթություններին վերջնականորեն ԱՅՈ կասեն։

Վստահ եմ՝ Աբովյանում մենք ունենք մեծամասնություն ստանձնելու նախադրյալներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին