Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

05 Դեկտեմբեր, 2021 16:08
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-08-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Լրահոս

Դիտել ավելին