Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    540
    554

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

05 Դեկտեմբեր, 2021 14:47
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 45-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 25 225 քաղաքացու հետազոտություն, որից 4204-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին։

Լրահոս

Դիտել ավելին