Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունը

05 Դեկտեմբեր, 2021 14:01
Վահան Քերոբյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել էին ԱՄԷ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերին մասնակցելու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկային նախարարության տարածած հաղորդագրությունից:

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի տաղավարում կայացել է նախարար Քերոբյանի եւ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի եւս։

 

Լրահոս

Դիտել ավելին