Կարևոր իրադարձություններ

Կողոպուտ «հայկական ձևով». նախ ավտովթար են «սարքել», հետո մեքենայից գողացել 54 000 դոլար

05 Դեկտեմբեր, 2021 11:06
Կողոպուտ «հայկական ձևով». նախ ավտովթար են «սարքել», հետո մեքենայից գողացել 54 000 դոլար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 3-ին Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ի դիումի փաստով:

Վերջինս նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում  ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Այդ ընթցաքում  Nissan-ի  ուղևորը իր ավտոմեքենայի սրահից   հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով  Nissan-ով դիմել են փախուստի: 

Աղբյուրի տեղեկություններով՝  Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին