Կարևոր իրադարձություններ

Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

05 Դեկտեմբեր, 2021 10:01
Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Հայաստանի 38 խոշորացված համայնքում տեղի են ունենում ընտրություններ: Ժամը 8։00-ից բացվել են ընտրական տեղամասերը, քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Մասնավորապես, համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ են ընթանում Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:

 

Լրահոս

Դիտել ավելին