Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են «BMW» և «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաներ. կան տուժածներ

04 Դեկտեմբեր, 2021 23:50
Երևանում բախվել են «BMW» և «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաներ. կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հովիկ Հայրապետյան»-ի անվան ձիասպորտի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1998 թ․) և «Mercedes C180» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1995 թ․) մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ժ․ Գ․-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին