Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպել Ստոկհոլմում

04 Դեկտեմբեր, 2021 20:53
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպել Ստոկհոլմում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Խովաեւը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրայս Ռոքֆոյը՝ Ֆրանսիայից, Ստոկհոլմում հրապարակել են հետևյալ հայտարարությունը․

«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում: Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նոր նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահներն ափսոսում են, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ հանգամանքները թույլ տալուն պես՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում և նոյեմբերին՝ Փարիզում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին