Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին

04 Դեկտեմբեր, 2021 19:35
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին

Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին: Այս մասին հայտնում է 1lurer-ը:

ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը:

Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին