Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարարն ու «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաներ

04 Դեկտեմբեր, 2021 14:59
Արցախի ԱԳ նախարարն ու «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաներ

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաներին։

Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում Արցախ-Հայաստան կապի ընդլայնումն ու փոխգործակցության ամրապնդումը։

 

Լրահոս

Դիտել ավելին