Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը

04 Դեկտեմբեր, 2021 14:43
Հայտնաբերվել է  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը

Ոստիկանության ՔՈԳՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 3-ին Կապանի բաժին է ներկայացել 43-ամյա Արմեն Գ.-ն, որը հոկտեմբերի 1-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին