Կարևոր իրադարձություններ

ՊՆ որոշ վարչություններում համատարած ազատումներ կլինեն. «Ժողովուրդ»

04 Դեկտեմբեր, 2021 09:10
ՊՆ որոշ վարչություններում համատարած ազատումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում ՊՆ տարբեր վարչությունների աշխատակիցների եւ անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին:

Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում որոշակի վերլուծություններ են արվել, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցների փոփոխություններով, որպեսզի բացառեն նախարարությունում ձևավորված «ավանդույթները»:

Բանն այն է, որ նորանշանակ նախարարին հասկացրել են, որ նախարարության վարչությունների աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում աշխատանք կատարելու պատասխանատվությունը, և շատ դեպքերում գործն առաջ չի գնում: Նման դեպքերը բացառելու համար ՊՆ որոշ վարչություններում շուտով համատարած ազատումներ կլինեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին