Կարևոր իրադարձություններ

Սա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող բնաջնջման ու քաղաքականության հետևանք է. Տաթևիկ Հայրապետյան

03 Դեկտեմբեր, 2021 23:45
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Սա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող բնաջնջման ու քաղաքականության հետևանք է. Տաթևիկ Հայրապետյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են», հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն:

Սա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող բնաջնջման ու հայատյացության քաղաքականության հետևանք է: Արդեն երրորդ քաղաքացիական անձն է սպանվում Արցախում հրադադարի հաստատումից ի վեր: Ալիևը միջազգային հանրության համար կշարունակի «խաղաղության» իր կեղծ քարոզը, իսկ Ադրբեջանի ներսում հայ ժողովրդի նկատմամբ կքարոզի ատելություն, թշնամանք և կիրականացնի ահաբեկչական քաղաքականություն: Դրան համարժեք պատրաստվելու համար պետք է համառ դիվանագիտական աշխատանք տանել, զինվել, ուժեղանալ և ոչ թե «դանթել» թվացյալ խաղաղության մեջ, իսկ հետո իրավիճակից դուրս գալու համար այլ մեղավորներ փնտրել: Այսքանից հետո մեզ մոտ կգտնվեն մարդիկ, որ կխոսեն ադրբեջանցիների հետ «համակեցությունից», այդ մարդիկ ուղղակի կողմ են արցախահայության բնաջնջմանը, այլ բնութագրում ես չունեմ նման քարոզ իրականացնողների վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին