Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Աճառյան փողոցում․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները

03 Դեկտեմբեր, 2021 23:20
Ավտովթար Աճառյան փողոցում․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata»  (վարորդ՝ Խ. Շ.) և «Opel Vectra» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև Գ. Ա.-ին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին