Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    553,5

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը, և այդ ձայնը լսելի՛ է լինելու․ Էդուարդ Բաբայան (տեսանյութ)

03 Դեկտեմբեր, 2021 21:45
Հեղինակ՝ Էդուարդ Բաբայան
Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը, և այդ ձայնը լսելի՛ է լինելու․ Էդուարդ Բաբայան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Իմ շատ սիրելի հայրենակիցնե՛ր, ընկերնե՛ր, բարեկամնե՛ր

Ավարտին է մոտենում մեր նախընտրական քարոզարշավը:

Մեծագույն պատիվ էր յուրաքանչյուրիդ հետ շփվելը, ձեր ջերմությունն ու աջակցությունը զգալը:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ:

Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, իմ կոչն է ձեզ՝ դեկտեմբերի 5-ին գնալ տեղամաս՝ քվեարկելու հանուն զարգացող Աբովյան համայնքի, հանուն արժանապատիվ կենսակերպի, հանուն համերաշխ հասարակության:

Այս ընտրարշավին մենք մոտեցել ենք քաղաքական զուսպ պայքարի մշակույթով և թիմային նոր որակով։

Ես հավատում եմ իմ հայրենակիցների հավաքական իմաստությանը:

Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի՛ է լինելու: Հենց այսպիսի համերաշության մթնոլորտում ու հենց այս սրտացավությամբ էլ կերտելու ենք Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը»:

Լրահոս

Դիտել ավելին