Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է Բաքվի և Երևանի փոխգործակցելու պատրաստակամությունը․ Պուտին

03 Դեկտեմբեր, 2021 21:38
Հաստատվել է Բաքվի և Երևանի փոխգործակցելու պատրաստակամությունը․ Պուտին

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Էրդողանի խնդրանքով ՌԴ նախագահը անդրադարձել է Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը և նշել, որ հանդիպման ընթացքում հաստատվել է Երևանի և Բաքվի պատրաստակամությունը՝ փոխգարծակցելու տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակով։

«Բացի այդ,  կողմերը տրամադրված են առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման գործնական հարցերի լուծմանը»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին