Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    485

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6,16
    6,4

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը (տեսանյութ)

03 Դեկտեմբեր, 2021 17:32
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։

Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի։

Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը։

Լրահոս

Դիտել ավելին