Կարևոր իրադարձություններ

Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի անդամները,ովքեր գործուղվում էին Կոթի՝ Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար

03 Դեկտեմբեր, 2021 16:47
Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի անդամները,ովքեր գործուղվում էին Կոթի՝ Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցումների տեղեկացնում ենք, որ նախօրեին Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում վթարված մեքենան ամրագրված է վարչապետի աշխատակազմում։ Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյանը և փորձագետ Արմեն Անդրեասյանը, որոնք գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Հովհաննես Պողոսյանը Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի անդամ է։

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունից և շահարկումներից»,-այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին