Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6
    6,28

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Եվրոպական միությանը կոչ է արել ավելի հասցեական լինել իրենց հորդորներում

03 Դեկտեմբեր, 2021 16:18
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Եվրոպական միությանը կոչ է արել ավելի հասցեական լինել իրենց հորդորներում

Դեկտեմբերի 2–ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» («What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership») խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին։ Վերջինս մատնանշեց ընթացիկ տարվա ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավական համագործակցության համատեքստում։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերը:

Միևնույն ժամանակ, Պարույր Հովհաննիսյանը կոչ արեց Եվրոպական միությանն ավելի հասցեական լինել իրենց հորդորներում և դատապարտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներն ԱլԳ որոշ գործընկեր պետությունների կողմից։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նման ձևաչափով համագործակցությունն առավել ակտիվացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին