Կարևոր իրադարձություններ

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է․ (տեսանյութ)

03 Դեկտեմբեր, 2021 15:55
Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է․ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի բացահայտումանարդյունքում կալանավորվել է Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը: Այս մասին հաղորդագրություն է տաածել ՀՀ ոստիկանությունը,որում ասված է.

«Նոյեմբերի 26-ին քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերեցին ու մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդու։ Նրա ծանրոցից հայտնաբերվեցին 20 գրամից ավելի կոկաին ու 30 գրամից ավելի մեթադոն թմրամիջոցներ։

Դրանք թաքցված էին խաղալիքի մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները պարզեցին թմրամիջոցներն առաքողի ինքնությունը։ 48-ամյա տղամարդը, որը բնակվում է արտերկրում, թմրամիջոցներով ծանրոցը Երևան առաքելուց հետո ինքն էլ եկել էր Երևան։  ԹԱՇԴՊ վարչության, ՊԵԿ ՄԴՊ վարչության, ինչպես և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման շնորհիվ նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։

48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին