Կարևոր իրադարձություններ

Էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների արտոնության ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվական

03 Դեկտեմբեր, 2021 14:22
Էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների արտոնության ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվական

Այսօր տեղի ունեցած տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար նախատեսված արտոնության ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու մասին նախաձեռնությունը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

«Բացի այս արտոնությունը, 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժովի որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային միջոցների համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը»,-ասաց փոխնախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին