Կարևոր իրադարձություններ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ

03 Դեկտեմբեր, 2021 14:07
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դեկտեմբերի 3-ից 5-ը Ստեփանակերտում անցկացվելու են համատեղ խորհրդարանական լսումներ։

Արցախ են մեկնելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը, նույն հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Մարինե Հակոբյանն ու Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ Բարեղամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին