Կարևոր իրադարձություններ

Երևանում ճակատ-ճակատի բախվել են թիվ 63 երթուղին սպասարկող Fiat-ն ու «Յանդեքս Տաքսի» Nissan-ը. կա 6 վիրավոր

03 Դեկտեմբեր, 2021 13:25
Երևանում ճակատ-ճակատի բախվել են թիվ 63 երթուղին սպասարկող Fiat-ն ու «Յանդեքս Տաքսի» Nissan-ը. կա 6 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Վահագն Մկրտչյանի վարած Nissan Tiida և Ահարոն Հովհաննիսյանի վարած Fiat Ducato մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Աղբյուրի տեղեկություններով՝  Nissan Tiid-ն շահագործվում է որպես  «Յանդեքս Տաքսի», իսկ Fiat-ը սպասարկում է թիվ 63 երթուղին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին